Բացահայտեք, ուսումնասիրեք, ստեղծեք

Կրթական ծրագիր

CaveLab-ի կրթական ծրագիրը բաղկացած է 2 փուլից։ Առաջին փուլում աշակերտները կստանան համապարփակ գիտելիքներ ինժեներիայի ոլորտից և կյուրացնեն հետևյալ հմտությունները՝
եռաչափ մոդելավորում ու տպագրության(3D modeling), թվային էլեկտրոնիկա(Arduino), Lego Mindstorms և այլ տեխնիկական հմտություններ։
Իսկ երկրորդ փուլում կստանան խորացված գիտելիքներ կոնկրետ ընտրված մասնագիտությունից։ Առաջարկվող մասնագիտությունների ցանկը ամեն տարի փոփոխվում է՝ կախված աշխատաշուկայի և զարգացող աշխարհի պահանջներից։ Ընդհանուր կրթական ծրագիրը տևում է 2-2․5 տարի։
Առաջին փուլ
Առաջին փուլում աշակերտները կծանոթանան ինժեներիայի և ռոբոտաշինության տրամաբանության ու այդ ոլորտի ընձեռած հնարավորությունների հետ։ Դասընթացները կազմակերպվում են շաբաթական երկու անգամ, յուրաքանչյուր հանդիպում 1․5-2 ժամ տևողությամբ։ Առաջին փուլն ամբողջությամբ տևում է 12-14 ամիս։ Արդյունքում առաջին փուլն ավարտած աշակերտները իրենց գիտելիքներով չեն զիջի համալսարանական կրթություն ստացած որևէ մեկին։

Երկրորդ փուլ
Ինժեներիայի ոլորտում ստացված գիտելիքները կարող են համարվել արդյունավերտ, եթե դրանք կարող են կիրառվել պակտիկայում, այդ իսկ պատճառով ցանկացած նոր գիտելիք ստանալուն զուգահեռ, այդ գիտելիքները կկիրառվեն պրակտիկական խնդիրների լուծման և նախագծերի իրականացման միջոցով։ Սույն մեխանիզմը նաև հնարավորություն կտա ծրագիրը ավարտելուց հետո հեշտությամբ գտնել աշխատանք այս ոլորտում։ Երկրորդ փուլն ավարտած ցանկացած ոք, կկարողանա առանց դժվարության գտնել աշխատանք իր մասնագիտությամբ կամ ընկերների հետ հիմնադրել սեփական ընկերությունը։

Միացիր մեր դասընթացին
Մեր մասին

CaveLab-ը ինժեներական կրթական լաբորատորիա է, որը նպատակ ունի զարգացնել և կատարելագործել երեխաների տեխնիկական հմտությունները՝ նրանց ծանոթացնելով ինժեներական տարբեր ուղղություններին։ Մեր առաքելությունն է նպաստել նորարար և գիտելիքահեն հասարակության ձևավորմանը՝ ապահովելով որակյալ կրթություն և պրակտիկ փորձ։ Մենք ձգտում ենք պատրաստել բարձրակարգ մասնագետներ, ովքեր կկարողանան ներդրում ունենալ Հայաստանի տնտեսության և արտադրության զարգացման գործում։
ԿՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ
- Տեխնիկական հիմունքներ
- Գործնական հմտություններ
- Ստեղծարարություն
- Թիմային աշխատանք
- Նախնական մասնագիտացում
- Անվտանգության կանոններ
- 8-10 հոգի խմբում
- 8-10 դաս՝ տևողությունը 1.5-2 ժամ։
ԱՄՍԱԿԱՆ
Երկրորդ ՓՈՒԼ
- Խորացված մասնագիտական գիտելիքներ
- Նորարարություն
- Նախագծային աշխատանքներ
- Պրակտիկ փորձ
- Թիմային աշխատանք
- Մասնագիտական կապեր
Երկրորդ փուլին մասնակցելու համար աշակերտները պետք է հաջողությամբ ավարտեն առաջին փուլը